Հղիություն, ծննդաբերություն
|
13 մոլորություն՝ հղիության մասին. news.am
Հղիության եւ ծննդաբերության վերաբերյալ բազմաթիվ մոլորություններ գոյություն ունեն: Ստորեւ փաստերի՝ երեւակայության արգասիքից տարանջատման 13 փորձ է ներկայացվում.
1. Ծննդաբերությունը «ջրերի հոսքից» է սկսվում
Ֆիլմերում հաճախ ենք տեսնում, թե հիվանդանոցի ուղղությամբ որչափ կատաղի վազք կարող է սկսվել՝ «ջրերի հոսքի» մեկնարկից հետո: Իրականում ծննդաբերությունը նույնիսկ 24 (եւ ավելի) ժամ անց կարող է սկսվել:
«Դա նշանակում է, որ շուտով, բայց ոչ՝ հենց հիմա ծննդաբերությունն է սկսվելու: Ավելին՝ երեւույթն ընդամենը կանանց 10 տոկոսի մոտ է նախքան ծննդաբերության մեկնարկն ի հայտ գալիս», - մեկնաբանել է Սանտա Մոնիկայում (Քալիֆորնիա) գործող Սբ. Հովհաննես հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ դոկտոր Շերիլ Ռոսը:
Այդուհանդերձ, եթե ջրերը հոսել են, սակայն կծկումներ դեռեւս չեն նկատվում, իսկ ամնիոտիկ հեղուկն էլ կանաչ գույնի կամ արյունոտ չէ, հանգիստ կարող եք տանը սպասել՝ մինչեւ որ կծկումները նկատելի ու հաճախակի դառնան:
«Հարկավոր է համբերատար լինել, քանի որ մարմինը գիտի՝ ինչ է անում», - նշել է դոկտոր Ռոսը:
2. Հղիության ընթացքում հարկավոր է երկու հոգու տեղ սնվել
Շատերին թվում է, թե հղիության ընթացքում հարկ է սննդակարգի կալորիականությունն ավելացնել կամ սրտի ուզածն ուտել: Իրականում կալորիաների ավելցուկն առավելագույնը 300 պետք է կազմի՝ անհամեմատ ավելի քիչ, քան կրծքով կերակրելիս է հարկավոր: Ֆարֆիլդի համալսարանին կից գործող բուժքույրական դպրոցի դոցենտ Ջեննա ԼոԳիդիսը նաեւ զգուշացրել է, որ հղիության համար մարմնի զանգվածի ինդեքսի վերին շեմ գոյություն ունի, որի խախտման դեքպում գեստացիոն շաքարախտի եւ այլ բարդությունների առաջացման, ինչպես նաեւ ծանր ծննդաբերության ռիսկի աճ է գրանցվում:
3. Հղիության ընթացքում սեքսը հաճույթ չի պատճառում
«Հղիության ընթացքում սեքսն առավել մեծ հաճույք կարող է պատճառել», - հավաստիացնում է դոկտոր ԼոԳիդիսը:
Բանն այն է, որ երեխայի սպասելիս օրգանիզմում առկա արյան ծավալի՝ գրեթե 50 տոկոսի չափով աճ կարող է գրանցվել, ինչը ծլիկի ուղղությամբ արյան հոսքի եւ, հետեւապես, օրգազմի ուժգնության աճ է ենթադրում:
4. Սուրճը կարող է վիժում հրահրել
Հոգ չէ, եթե ի վիճակի չեք առավոտյան մեկ բաժակ սուրճից հրաժարվել: Հետազոտությամբ ապացուցվել է, որ օրական մինչեւ 200 մգ կոֆեինը միանգամայն անվնաս է հղիության ընթացքում: Փոխարենն ավելի լավ է կոֆեինի բաղադրությամբ այլ ըմպելիքների, մասնավորապես, թեյի եւ շոկոլադի օրական սպառման ծավալներին հետեւել:
5. Մեկ բաժակ գինին օգտակար է
Ընթացիկ տարվա առաջին ամիսներին՝ Կոպենհագենի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ հղիության ընթացքում ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է առավել հեշտ տանելի ծննդաբերության հանգեցնել: Այդուհանդերձ, ինչպես մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան դպրոցը ներկայացնող փորձագետներն են պնդում, կանայք պետք է բացարձակապես հեռու մնան ալկոհոլից՝ հղիության ամբողջ ընթացքում: Որոշ դեպքերում, իհարկե, ռիսկերն ու օգուտները հաշվի առնելով, ալկոհոլի՝ խելամիտ ծավալներով նշանակումը կարող է ցուցված լինել, հավաստիացնում է դոկտոր Ռոսը:
6. Սննդակարգի մեջ չափավոր ծավալներով ձկնեղենի ներառումը կարող է երեխային տոքսիններից պաշտպանել
Ինչպես վերջերս Environmental Health Perspectives ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակներն են պնդում, որ ձկնեղենը ոչ բոլոր օրգանական աղտոտիչներից զերծ մնալու հնարավորություն է ընձեռում: Խոսքն այն տոքսինների մասին է, որոնք, ի տարբերություն սնդիկի, բավականին երկար են օրգանիզմում մնում: Ավելին՝ գրեթե անհնար է միանշանակ իմանալ, թե որ ձկնատեսակներն են անվտանգ: Այդուհանդերձ, գիտնականները դրանց առավելագույն չափաքանակի եւ որակի վերաբերյալ կողմնորոշիչ առաջարկություններով են հանդես եկել, որոնց վերը հիշյալ հոդվածի շրջանակում կարող եք ծանոթանալ:
7. Եթե երեխան մեծ չափերի է, միայն կեսարյան հատմամբ կարելի է ծննդաբերել
Եթե ծննդաբերության ժամկետն է մոտեցել, եւ երեխան 4 կգ-ից ավել է կշռում, բարձր է հավանականությունը՝ ստիպված կեսարյան հատմամբ ծննդաբերել: Բացի այդ, եթե նախընթաց շաբաթներին նկատելիորեն շատ քաշ եք ավելացրել, ամենայն հավանականությամբ, երեխան մեծ չափերով կծնվի: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ուլտրաձայնային հետազոտությունը 10-15 տոկոս դեպքերում սխալ արդյունքներ կարող է տալ, եւ, բացի այդ, ամեն ինչ կոնկրետ օրգանիզմից է կախված:
«Կոնքի ձեւն ու չափերն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան երեխայի չափերը: Փոքրամարմին, բայց մեծ կոնքեր ունեցող կինը կարող է մինչեւ 4,5 կգ կշիռ ունեցող երեխայի լույս աշխարհ բերել, իսկ ահա մեծ չափերով, բայց փոքր կոնքով հղին անհամեմատ թեթեւ երեխային ստիպված է կեսարյան հատմամբ ծննդաբերել», - մեկնաբանել է դոկտոր ԼոԳիդիսը:
8. Ծննդաբերելիս կարող եք կղարձակել
Սա այն իրականություններից մեկն է, որոնց մասին կանայք ընդհանրապես չեն սիրում խոսել: Մինչդեռ գաղտնիք չէ, որ ծննդաբերության ընթացքում ուժ տալիս աղիքների՝ կղարձակման հանգեցնող մկաններն են շարժման մեջ դրվում: Այնպես որ, եթե աղիները դատարկ չեն, միշտ էլ «տակն անելու» վտանգ կարող է լինել: Ամեն դեպքում, շփոթվելու կարիք չկա. բժիշկները, միանշանակ, սովոր են դրան, այնպես որ, ուշադրություն մի դարձեք եւ «ուժ տալու» գործը շարունակեք:
9. Կակաոյի յուղը թույլ չի տա, որ մաշկային ձգումներ լինեն
Հույսը թանկարժեք քսուկների վրա դնելով՝ որովայնի մաշկը հետծննդաբերական ձգումներից չեք ազատի: Վերջին հաշվով, դրանք առավելապես ժառանգական բնույթ են կրում:
«Եթե մաշկը հակված է ձգվելու, ոչինչ չի կարող ետ պահել դրան», - մեկնաբանել է դոկտոր ԼոԳիդիսը: Միակ միջոցը, որ կարող է փոքրիշատե օգնել, մրգերով եւ բանջարեղեններով հարուստ սննդակարգն է:
10. Ծննդաբերական ցավերը պետք է նախանշված օրը կամ նախքան այդ սկսվեն
Ծննդաբերության նախանշված օրն իրենից մոտավոր գնահատական է ներկայացնում եւ չի կարող անհանգստության պատճառ համարվել: «Կանանց նույնիսկ 5 տոկոսը նախանշված օրը չեն ծննդաբերում, իսկ առաջին ծննդաբերության դեպքում հղիության հանգուցալուծումն առավել հաճախ ուշացումով կարող է վրա հասնել», - հավաստիացնում է դոկտոր ԼոԳիդիսը:
Իսկ ի՞նչ անել՝ սթրեսից խուսափելու համար: Փորձագետը խորհուրդ է տալիս ոչ-ոքի չասել, թե կոնկրետ որ օրն է ծննդաբերությունը սպասվում, փոխարենը՝ ավելի մոտավոր ժամկետներ հայտնել, օրինակ՝ հունվարի կեսերին, կամ հաջորդող 14-րդ օրը եւ այլն:
11. Սեռական հարաբերությունը կարող է ծննդաբերական ցավ խթանել
Ճիշտ է, որ տղամարդու սերմնահեղուկն արգանդի վզիկի բացման նպատակով ծննդատանը կիրառվող դեղամիջոցների բաղադրության մեջ առկա հորմոններ՝ պրոստագլանդիններ է պարունակում: «Այդուհանդերձ, սեքսը չի կարող ինչ-որ հրաշքով ծննդաբերեկան ցավի առաջացում խթանել: Այն պարզապես օգտակար է՝ դրան նախապատրաստվելու հարցում», - մեկնաբանել է Ֆարֆիլդի բուժքույրական դպրոցը ներկայացնող փորձագետը:
12. Հղի կանայք չեն կարող մազերը ներկել
Բազմաթիվ գեղեցկության սրահներում ներկայումս մազերի բուսական ծագմամբ ներկեր կարելի է գտնել, որոնց կիրառությունը, մի շարք հետազոտությունների արդյունքում ստացված վկայությունների համաձայն, վնասակար չէ պտղի համար: Այդուհանդերձ, համոզվեք, որ հաստատությունում պատշաճ օդափոխության համակարգ է գործում, մանավանդ, եթե առավոտյան ժամերին սրտխառնոց ունեք:
13. Հղիության ձեւից կարելի է երեխայի սեռը որոշել
Կախված որովայնի լայնությունից, սրությունից կամ բարձրությունից՝ երեխայի սեռի վերաբերյալ կանխագուշակումներ անելու սովորույթը դարերի պատմություն ունի: Այդուհանդերձ, մինչ այժմ որեւէ գիտական վկայություն չի հայտնաբերվել առ այն, որ հիշյալ պրակտիկան կարող է ճշմարտության հատիկ կրել իր մեջ: Այնպես որ, եթե որոշել եք չտեղեկանալ այդ կերպ երեխայի սեռի մասին, պարզապես ժպտացեք եւ փոխեք թեման:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն